Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պատժամիջոցների ցուցակում ավելացնելով 13 ֆիզիկական և ավելի քան 30 իրավաբանական անձանց, այդ թվում՝ մարզուհի Ալինա Կաբաևային:
Բացի այդ, սահմանափակող միջոցների տակ են հայտնվել «Фосагро»-ի նախկին ղեկավար Անդրեյ Գուրևը, Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն և Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը: