Հունաստանը գործարկել է իր C-300 ՀՕՊ համակարգերը Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներին հետապնդելու համար: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտնել Է CNN Türk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրին: Թե ինչպես է իրականացվել զենիթահրթիռային համալիրների հետապնդումը, չի հստակեցվում։
Չնայած այդ «թշնամական ակտին»՝ կործանիչները կատարել են պլանավորված առաջադրանքները և բարեհաջող վերադարձել են բազա։
Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հունաստանի ռազմաօդային ուժերին փորձել են խափանել թուրքական F-16 կործանիչները, որոնք ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում առաջադրանքներ են կատարել Միջերկրական ծովի արևելյան մասում: