Silverstone աճուրդում 650 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է արքայադուստր Դիանայի ավտոմեքենան, հաղորդում է The Guardian-ը: Սև Ford Escort RS Turbo պատկանել է Լեդի Դիին՝ 1985-1988 թվականներին։ Սակարկությունների կազմակերպչի տեղեկատվության համաձայն՝ նա ոչ մեկին թույլ չի տվել վարել իր մեքենան, այդ պատճառով թիկնապահները միշտ ստիպված են եղել նստել ուղևորային նստատեղերին:
Ford-ի պաշտպանության համար Լեդի Դիանան հագեցված է եղել ոստիկանական պարաշյուտով և թագավորական անվտանգության սպայի համար լրացուցիչ ետին հայելիով: Սա բավականին համեստ ընտրություն է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար, և շատերը ենթադրում են, որ այդ կերպ Դիանան ցույց է տվել իր ժողովրդականությունը։
Մեքենան, ի դեպ, եզակի է ոչ միայն իր սեփականատիրոջ, այլև մոդելային առումով։ Սա միակն է Ford RS Turbo Series տեսակի մեջ։