«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին իր սեփական տանը ծեծել են երկաթե ձողերով և կողոպտել: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով իր աբյուրներին:
Նշվում է, որ առնվազն չորս զինված մարդ է ներխուժել Օբամեյանգի տուն:
Կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի գիշերը։ Հանցագործները ֆուտբոլիստին և նրա կնոջը սպառնացել են հրազենով և երկաթե ձողերով, որոնցով և ծեծել են ֆուտբոլիստին:
Սպառնալիքները շարունակվել են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի հաջողվել բացել չհրկիզվող պահարանը և գողանալ մի քանի թանկարժեք իրեր: Կողոպուտից հետո չարագործները փախել են սպիտակ Audi A3-ով:
Նշվում է նաև, որ Իսպանիայում հաճախ են թալանում ֆուտբոլիստների տները, բայց սովորաբար հանցագործությունները դա անում են այն ժամանակ, երբ մարզիկներն ու նրանց ընտանիքները տանը չեն լինում:
Հանցագործների զոհերի թվում մինչ այս հայտնվել են նաև ֆուտբոլիստներ Կազեմիրոն, Ալվարո Մորատան, Ժերար Պիկեն, Սամուել Ումտիտին, Ժորդի Ալբան, մարզիչ Զինեդին Զիդանը: