Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուշագնաց է եղել սահմանը ապօրինի հատելու գործով դատական նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի ամերիկացի փաստաբան Մասիմո Դանջելոն։
«Այսօր մենք պարզեցինք, որ նախագահ Սահակաշվիլին երեկ, այն բանից հետո, երբ նրա սենյակ ներխուժեցին դատախազության ներկայացուցիչները և փորձեցին դատական գործընթաց կազմակերպել, բարձր ճնշման և նոպայի ֆոնին կորցրեց գիտակցությունը», – ասել է իրավաբանը:
Դանջելոյի խոսքով՝ Սաակաշվիլին չորեքշաբթի ստուգել է ամերիկացի նյարդաբանին, որը շատ տխուր ու տագնապալի պատկեր է տեսել։ «Իհարկե, մենք դեռ չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն այս պահին կարող ենք նշել, որ պարոն Սահակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է», – հավելել է փաստաբանը:
Սաակաշվիլիի դատավարությունը հիվանդանոցում տեղի է ունեցել երեքշաբթի։ Ինչպես հայտնել է դատախազ Լևան Վեփխվաձեն դատավարության ավարտից հետո, մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Սահակաշվիլին, որը գաղտնի ժամանել էր Վրաստան 2021թ. հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր առաջ, ձերբակալվել և տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ: Նա անմիջապես հացադուլ է հայտարարել՝ իրեն քաղաքական բանտարկյալ անվանելով։ Առողջական վիճակի վատթարացումից հետո նախկին նախագահին սկզբում տեղափոխել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոց, իսկ հետո՝ Գորի քաղաքի հիվանդանոց: 2021 թվականի դեկտեմբերին նրան հետ են տեղափոխել Ռուսթավի բանտ։ Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ անազատության մեջ ծանր հիվանդություններ է ունեցել։ Սաակաշվիլիի փաստաբաններն ու կողմնակիցները իշխանություններից պահանջում են նրան բուժման տանել արտասահման։