Իրանի քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան, կոչ է արել Իրանի ԱԳՆ-ն։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Իրանի քաղաքացիները, ովքեր այժմ գտնվում են Ուկրաինայում, պետք է լքեն երկիրը՝ իրենց անվտանգությունն ապահովելու և կյանքը փրկելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինա այցելելուց՝ ռազմական հակամարտությունների սրման և անկայունության աճի պատճառով։