Նախօրեին Սեուլում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 153-ի: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Տուժածների թիվը հասել է 103-ի: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է կրկին ավելանալ, քանի որ 37 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել և նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Կորեայի Հանրապետությունում ՌԴ դեսպանությունը հայտնել է, որ Սեուլում զոհվածների թվում 4 ռուս կա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով 50 մարդու մոտ սրտի կանգ էր տեղի ունեցել, բժիշկները փորձում էին վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 400 փրկարար: