Հնդկաստանի Արևմտյան Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Կամուրջը փլուզվել է, երբ դրա վրա եղել է մոտ 500 մարդ։ Ավելի քան 100 մարդ հայտնվել է ջրի տակ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մորբի կամրջի վրա՝ Մաչեխա գետի վրա։ Այն կառուցվել է դեռ 140 տարի առաջ, մի քանի տարի իրականացվել է վերակառուցում և այցելուների համար բացվել է ընդամենը չորս օր առաջ։ Վարչապետ Նարենդրա Մոդին հսկողության տակ է պահում փրկարարական գործողությունը, որին միացել են տեղի բնակիչները։
Արտակարգ պատահարի ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են շատ մարդիկ կախվել կամրջի մալուխներից։ Մյուսները փրկվելու համար ցատկել են գետը։