Սոչիում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությանը։
Հաղորդվում է, որ պատշգամբի փլուզումը տեղի է ունեցել քաղաքի Կենտրոնական թաղամասում՝ շենքի չորրորդ հարկում։
«Ահազանգ է ստացվել, որ Սոչիի Կենտրոնական թաղամասի Դոնսկայա փողոցի հասցեում հինգ հարկանի բնակելի շենքի չորրորդ հարկում պատշգամբ է փլուզվել», – հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ փլուզման վտանգ ներկայում չկա։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները՝ 39 փրկարար և 10 տեխնիկա։ Ողբերգության հանգամանքները պարզվում են։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ կա 3 զոհ։