Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գլխավորած կոալիցիան, որը ներառում էր Միացյալ Նահանգների հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, կարողացել է տապալել «թուրքական բռնապետ Ռեջեփ Էրդողանի դաշնակցի»՝ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ Փենսիլվանիայից, հաղորդում է ANCA-ի կայքը։
Նշվում է, որ կոմիտեն աջակցել է Փենսիլվանիայից ընտրված սենատոր Ջոն Ֆեթերմանին այն բանից հետո, երբ նա մի շարք հայտարարություններ է արել, թե պաշտպանում է Հայոց ցեղասպանության փաստի պնդումները, ինչպես նաև նպաստել է ANCA-ի կողմից իրականացվող աշխատանքներին։
«Այս պատմական հաղթանակով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պաշտպանել է ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը մի մարդուց, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և սերտ կապեր ունի թշնամական թուրքական ռեժիմի հետ»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Նա ընդգծել է, որ այս «պատմական» հաղթանակն ANCA-ի, ԱՄՆ հայ համայնքի և կոալիցիայի ամիսների ջանքերի արդյունքն էր, այդ թվում՝ ընտրողների կրթության, լրատվամիջոցների օգտագործման և այլ ընտրական նախաձեռնությունների միջոցով: «Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք Ջոն Ֆեթերմանի հետ աշխատելուն»,- ասել է Ամբարյանը:
Հաղորդվում է, որ ANCA-ի կենտրոնակայանը Փենսիլվանիայի իր Արևելյան ափի տեղական մարմնի և տեղական կոմիտեի հետ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ մի քանի ամիս պայքարել է Օզին ընտրություններում հաղթելու համար։ Ըստ կայքի՝ այս ընթացքում քրտնաջան աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ բացահայտելու Մեհմեդ Օզի կապերը, նրա քաղաքական ծագումը և ամերիկյան քաղաքական մշակույթին անհամապատասխանությունը՝ սոցիալական ցանցերի հնարավորությունների լայնորեն օգտագործմամբ։
Հոկտեմբերի 27-ին Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով Փենսիլվանիայի Սենատի թեկնածու, ծագումով թուրք ամերիկացի հեռուստահաղորդավար Մեհմեդ Օզին դադարեցնել Հայոց ցեղասպանությունը ժխտումը։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևը։