ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է սկսել զորքերի հետքաշումը Դնեպրի ափ։
«Ձեռնամուխ եղեք զորքերի դուրսբերմանը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետից այն կողմ», – ТАСС-ի փոխանցմամբ՝ նա խնդիր է դրել Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինին, ով չորեքշաբթի օրը պաշտպանության գերատեսչության ղեկավարին զեկուցել է այս գոտում տիրող իրավիճակի մասին:
Այսպես, Սուրովիկինը պատմել է, որ հատուկ ռազմական գործողության գոտում գործողությունների առավել նպատակահարմար տարբերակը Դնեպրի արգելապատնեշի գծով պաշտպանության կազմակերպումն է։