Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն ֆրանսիական ռադիոյի եթերում կրել է Հայաստանի եռագույնով նշան։ Այս մասին հայտնում է «Антитопор» Telegram-ալիքը։
Հաղորդավարի հարցին, թե ինչու է նա կրում «I stand with Armenia» մակագրությամբ կրծքանշան, նա պատասխանել է. «Ես կրում եմ այդ կրծքանշանը, որովհետև մենք պետք է կանգնած լինենք Հայաստանի կողքին։ Այս շաբաթ ես ընդունեցի Հայաստանի խորհրդարանի փոխնախագահին, որպեսզի հաստատեմ իմ աջակցությունն Ազգային ժողովի կողմից։ Վերջերս Հայաստանում էր խորհրդարանական պատվիրակությունը։ Կարևոր է, որ մենք կանգնենք այս երկրի կողքին։ Ժողովուրդների իրավունքն ու ամբողջականությունը պետք է գերակշռեն», — հայտարարել է Բրոն-Պիվեն։
Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո Ֆրանսիան բավարար չափով է պաշտպանել Հայաստանը, ԱԺ նախագահը պատասխանել է: «Այո, և ԱԺ փոխնախագահը հիշեցրեց ինձ, թե որքան կարևոր և արժեքավոր են նախագահ Մակրոնի դիրքորոշումն ու գործողությունները»:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։