Կահիրեի մերձակայքում գտնվող Հոկտեմբերի 6-ի անվան մարզադաշտում բասկետբոլի խաղի ժամանակ տրիբունա է փլուզվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կահիրեի և Ալեքսանդրիայի եգիպտական ակումբների միջև ընթացող խաղի ժամանակ:
Նշվում է, որ նախնական տվյալներով փլուզման հետևանքով 27 մարդ է տուժել: Հանդիսատեսն ու մարզիկները փորձել են օգնել տուժածներին: