Սենեգալի հարավ-արևմուտքում սարսափելի վթար է տեղի ունեցել: Երկու ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, առնվազն 100-ը տուժել են: Իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել Կացրին քաղաքից ոչ հեռու՝ մայրաքաղաք Դաքարից մոտ 250 կմ հեռավորության վրա։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ Աֆրիկայում ավտոբուսները հաճախ վթարի ենթարկվում վատ սպասարկման, վատ ճանապարհնեև վարորդների սխալների պատճառով: Նշվում է, որ նրանք շատ դեպքերում չեն սովորում ավտոդպրոցում, իսկ լիցենզիաները ձեռք են բերում կաշառքով: