ԱՄՆ-ում դատապարտել են 57-ամյա փաստաբան Լորի Ե. Դևենիին, ով իր հաճախորդներից գրեթե 4 մլն դոլար է գողացել։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի տվյալներով՝ հափշտակված գումարը նախատեսված էր վթարից տուժած քաղաքացիներին վճարելու համար։ Դրա փոխարեն ամերիկուհին իր հաճախորդներին կեղծ ապահովագրական կտրոններ է տրամադրել։
Հետաքննության ընթացքում իրավապահները պարզել են, որ Դևենին գրեթե բոլոր միջոցները ծախսել է բնակարան, ավտոմեքենաներ գնելու և զվարճանքներ վրա։ Այսպես, կինը ավելի քան 300 հազար դոլար է տվել տան վերանորոգման և հիփոթեքի համար, Cadillac-ը գնել է 50 հազար դոլարով։ Մնացած գումարը նա ծախսել է Աֆրիկայում սաֆարի անելու, նուդիստական հանգստավայրում հանգստանալու, ինչպես նաև էլիտար սիգարներ ձեռք բերելու համար։
Արդյունքում դատարանը Դևենիին մեղավոր է ճանաչել խարդախության, հարկային հայտարարագրի կեղծման և փողերի լվացման մեջ և դատապարտել ութ տարվա ազատազրկման։ Բացի այդ, ամերիկուհին տուժածներին պետք է վճարի 4,5 մլն դոլար՝ որպես փոխհատուցում։