Կանադայի իշխանությունները հայտարարել են ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների մաս։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Կանադան պատժամիջոցներ է կիրառել 38 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ։
Ըստ աղբյուրի, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել մի շարք ռուս արտիստների և երգիչներ, այդ թվում՝ Նիկոլայ Բասկովը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Գազմանովը, Նադեժդա Բաբկինան, Իրինա Ալեգրովան, Դիմա Բիլանը, Նիկոլայ Ռաստորգուևը, Ալեքսանդր Մարշալը, Պոլինա Գագարինան, Ալեքսանդր Բույնովը, Դանա Բորիսովան, Լարիսա Դոլինան, Դմիտրի Դյուժևը, Վիկտորիա Դաինեկոն, Միխայիլ Գալուստյանը և այլոք։
Նշվում է, որ Կանադան նրանց պատասխանատվության է ենթարկում «ապատեղեկատվության և քարոզչության համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնվել է Կանադայի նոր պատժամիջոցների ցանկում։ Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ավելացվել էին դերասաններ Սերգեյ Բեզրուկովը, Վլադիմիր Մաշկովը, Դմիտրի Պևցովը և Նիկոլայ Չինդյայկինը։