Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական թեմաների։
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 24-ին։