Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է Լյու Մոուֆուին, որը 14 տարի թաքնվել է քարանձավում, հայտնում է Oddity Center-ը։
2009 թվականին (այն ժամանակ Լյուն մոտ 30 տարեկան էր) նա իր հանցակիցների հետ թալանել էր բենզալցակայան։ Բայց տոմսարկղում եղել է ընդամենը 23 դոլար, որն էլ արագորեն ծախսել են։
Դեպքից հետո երեքը գնացել են իրենց ճանապարհով, իսկ Լյուի հանցակիցները ձերբակալվել են։ Տղամարդը հասկացել է, որ նման ճակատագիր է սպասվում նաև իրեն և որոշել է թաքնվել։
Սեփական ազատությունը չվտանգելու համար Լյուն թաքնվել է անտառում, մինչ ոստիկանությունը հարցաքննում էր նրա ընտանիքի անդամներին։ Արդյունքում՝ նա բնակություն է հաստատել փոքրիկ լեռնային քարանձավում, որսորդությամբ է զբաղվել և հատապտուղներ հավաքել։ Հազվադեպ նա վերադառնում էր գյուղ կարտոֆիլ ու միս գնելու համար։
14 տարի շարունակ չինացին բաց է թողել հոր հուղարկավորությունը, որդու հարսանիքն ու թոռան ծնունդը, երբ իրեն հայտնաբերել են, չի թաքնվել ոստիկանությունից։ Այժմ տղամարդուն սպառնում է 10 տարվա ազատազրկում։