Յարոսլավլի մարզն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրք, որը, ի թիվս այլ բաների, սահմանում է տուգանքներ հասարակական վայրերում թքելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի նահանգապետ Միխայիլ Էվրաևին։
«Մենք առաջինն ենք երկրում, և աշխարհում, բացի մեզնից, նման վարչական պատասխանատվություն ունեն միայն երկու երկրներ՝ Սինգապուրն ու Ղազախստանը։ Եվ հիմա երրորդ երկիր է հայտնվել՝ դա Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասաց նա։
Հասարակական վայրում թքելու համար տուգանքը կկազմի 1,5 հազար ռուբլի։ Կրկնակի իրավախախտման համար սպառնում է 3 հազար ռուբլի տուգանք:
Ղազախստանում հասարակական վայրերում թքելը տուգանվում է 15 315 տենգե (2,9 հազար ռուբլի), իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 30 630 տենգե (5,8 հազար ռուբլի)։ Սինգապուրում թքելը տուգանվում է մինչև 1 000 սինգապուրյան դոլար (64000 ռուբլի), երկրորդ խախտման դեպքում տուգանքը կավելանա մինչև 2 000 սինգապուրյան դոլար (128.000 ռուբլի), իսկ երրորդ անգամ խախտողին սպառնում է մինչև 5 000 սինգապուրյան դոլար տուգանք ( 320 հազար ռուբլի):