Նյու Յորքի Sotheby’s աճուրդում հանգուցյալ արքայադուստր Դիանայի սվիտերը վաճառվել է 1,14 մլն դոլարով, գրում է BBC-ին։
Աճուրդի կազմակերպիչներն ի սկզբանե պատմական սվիտերը 50-80 հազար դոլար են գնահատել։ Աճուրդի ամենավերջին րոպեներին ամենամեծ առաջարկը 200 հազար դոլար է եղել։
Բայց, ի վերջո, ամենաառատաձեռն վերջին գնորդը մեծ գումար է առաջարկել։
Նշվում է, որ արքայադուստր Դիանան սվիտերը կրել է 1981 թվականին։ Ըստ աղբյուրի՝ Դիանայի աճուրդի հանված իրերից որևէ մեկն այս արժողությամբ չի վաճառվել։