ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին՝ Գազայի հատվածում գործողության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահը հրամայել է հավելյալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի այս աննախադեպ ահաբեկչական հարձակման դեպքում», – ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Վերջին տվյալներով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը։