Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները հոկտեմբերի 19-ին մի շարք օդանավակայաններից տարհանել են մարդկանց՝ ռումբի ահազանգերի պատճառով, հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Աղբյուրը հաղորդում է, որ խոսքը Մոնպելյեի, Նանտ-Ատլանտիկայի և Բորդոյի օդային նավահանգիստների մասին է:
Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ավելի քան 10 օդանավակայաններ տարհանվել էին նմանատիպ հաղորդումների պատճառով։ Այս շաբաթվա սկզբին Վերսալի պալատը տարհանվել էր ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Պարզվել է, որ բոլոր հաղորդումները կեղծ են։