Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվն ավելի քան 27 000 է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի տարբեր շրջանների ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 27 400-ի սահմանագծին։ Տուժել է ավելի քան 66,6 հազար մարդ»,- հայտարարել են նախարարությունում։
2023-ի հոկտեմբերից իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն այս պահին հասել է 27 365-ի, վիրավորվել է 66 630 մարդ։ ՓԵտրվարի 3-ին Գազայում առնվազն 127 մարդ Է զոհվել, 178-ը վիրավորվել են։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։