Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 1 միլիոնը, մահացածներինը՝ 50 հազարը։ Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,007,155-ի, որոնցից ապաքինվել են 210,577-ը: Վարակակիր է 744,874 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (13,915), Իսպանիայում (10,096), ԱՄՆ-ում (5,800), Ֆրանսիայում (4,503), Չինաստանում (3,318), Իրանում (3,160), Մեծ Բրիտանիայում (2,921), Նիդեռլանդներում (1,339), Բելգիայում (1,011), Գերմանիայում (1,104):
Մեծ թվով վարակվածներ ունեն նաև Շվեյցարիան, Թուրքիան, Կանադան, Ավստրիան, Հարավային Կորեան, Պորտուգալիան, Բրազիլիան, Իսրայելը, Շվեդիան:
ՀՀ-ում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 663 է, որից ապաքինվել են 33-ը։ Մահացության թիվը հասել է 7-ի։