Երևանի ավագանին համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:
Որոշումն ընդունվեց ավագանու այսօրվա նիստում:
Նշենք, որ հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Երևան համայնքին հատկացրել է 2 մլն դրամ: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը: