30 հեկտար տարածքում կտնկվի 14 հազար ծառ։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը։
«Մի խումբ երիտասարդների, զոհված զինծառայողների ծնողների ու պետական գերատեսչությունների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորել է նրանց նախագծի շուրջ: Երևանի քաղաքապետարանում գաղափարի համակողմանի քննարկումներից հետո այն ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը։
Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 30-ամյակի միջոցառմանը, տրվել է ծրագրի խորհրդանշական մեկնարկը, որից հետո առաջին 400 տնկիները տեղափոխվել են Բուսաբանական այգի»,- տեսանյութին կից գրված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։