Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 6,267,447 մարդ, ապաքինվածների թիվը՝ 2,847,541, մահվան ելքերի թիվը՝ 373,961: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի
1,837,170 դեպք։ Մահացել 106,195 մարդ, ապաքինվել է 599,867։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 514,992 դեպք, մահացել է 29,341, ապաքինվել՝ 206,555 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 405,843 դեպք, մահացել է 4,693, ապաքինվել՝ 171,883:
Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 286,509 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,127, ապաքինվածներինը՝ 196,958:
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակման 274,762 դեպք, մահերի թիվը՝ 38,489 է:
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 232,997 դեպք, մահացել է 33,415-ը, ապաքինվել՝ 157,507 հիվանդ:
Իտալիային հաջորդում է Հնդկաստանը։ Այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 190,622 դեպք, մահացել է 5,408-ը, ապաքինվել՝ 91,855 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 188,882 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 28,802 է, ապաքինվածների թիվը՝ 68,355:
Գերմանիայում հայտնաբերվել է 183,494 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8,605 մարդ, ապաքինվել՝ 165,200 հիվանդ: