Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 100 մարդ է զոհվել Բեյրությում տեղի ունեցած պայթունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին։
Նշվում է մոտ 4000 մարդ վիրավորվել երկրի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Երեքշաբթի պայթյունը հարվածային ալիք է առաջացրել ամբողջ քաղաքում ՝ զանգվածային ավերածություններ պատճառելով նույնիսկ մայրաքաղաքի ծայրամասերում։
Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէր։ Պաշտոնական անձինք այդ պայթյունը կապել են առգրավված ամոնիակի սելիտրայի մոտ 2700 տոննայի հետ, որը նավահանգստում պահվել է վեց տարվա ընթացքում:
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի պաշտպանության բարձրագույն խորհրդին հավաքել է պայթյունից հետո։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։