Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ C-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում, փոխանցում է ermenihaber-ը։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։
Նշվում է, որ պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ երկրորդ խմբաքանակի պարագայում հնարավոր է տեխնոլոգիական տրանսֆերի միջոցով որոշ դետալներ արտադրվեն հենց Թուրքիայում։
Այսպիսով չի բացառվում, որ Ռուսաստանը և Թուրքիան կիրականացնեն C-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն։
Հիշեցնենք՝ C-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվել է 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։