Բուխարեստի վերաքննիչ դատարանի կողմից Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն ճանաչվել է կոմունիստական հատուկ ծառայության իրազեկիչ, հաղորդում էBalkan Insight-ը։
Գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության Ազգային խորհրդի (CNSAS) կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ Ռումինիայի նախկին նախագահը նախկինում համագործակցել է Սեկուրիտատեի քաղաքական ոստիկանության հետ: Այսպես, հայտնաբերվել են Բեսեսկուի գրառումները ուղղված Սեկուրիտատեին, որոնցում նա գաղտնի տեղեկություններ է փոխանցում գործընկերների և օտարերկրացիների մասին, ում հետ հետ նա հանդիպումներ է անցկացրել։ Հաստատված է եղել նաև հատուկ կոդային անուն Բեսեսկու՝ «Պետրով»։
Նշվում է, որ նախկին նախագահը կոմունիստական ուժերի կողմից ամրագրվել է որպես լրտես դեռևս 1972 թվականին ՝ լինելով ռազմածովային նավատորմի ակադեմիայի ուսանող:
Բեսեսկուն, հերքելով իր հասցեին հնչած մեղադրանքները, հայտնել է, որ չի իմացել ռազմածովային հակահետախուզության Սեկուրիտատեին ենթակայության մասին, որի հետ նա կապի մեջ է եղել: Ռումինիայի նախկին նախագահը մտադիր է բողոք ներկայացնել բարձրագույն ատյանի դատարան ։
Ավելի վաղ ՝ 2016թ-ին, Բեսեսկուն Մոլդովայի քաղաքացիություն էր ստացել, սակայն արդեն 2017թ-ին նա զրկվել է քաղաքացիությունից Մոլդովայի նոր նախագահ Իգոր Դոդոնի հրամանով։
Սեկուրիտատեն պատմական աղբյուրներում բնութագրվում է որպես Արևելյան Եվրոպայի կոմունիստական երկրների ամենադաժան հատուկ ծառայություն, որի ուժերով, տարբեր գնահատականներով, մահապատժի է ենթարկվել շուրջ 10 հազար մարդ, հաղորդում ԷSpiegel-ը: Հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվում են Ռումինիայի շատ քաղաքական գործիչներ: