Կորոնավիրուսի հնարավոր զոհերի համար ուկրաինական Դնեպր քաղաքում փորվել է մոտ 600 գերեզման: Էկվադորում իշխանությունները ստվարաթղթե դագաղներ են բաժանել բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան փողոցներից և տներից դուրս բերել COVID-19-ից մահացած մարդկանց մարմինները: Իսկ Պանամայում արքեպիսկոպոս Խոսե Դոմինգո Ույոան ուղղաթիռից է օրհնել հավատացյալներին: