Այս պահի դրությամբ՝ մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով։ Այս մասին հրատապ ասուլիսին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նա պարզաբանեց, որ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր՝ պնդելով, թե այն խոսակցությունները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում։
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դեպի Արցախ տանող Քարվաճառ-Մարտակերտ մայրուղու վրա տեղադրված դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: