Հայաստան համահայկական հիմնադրամը մեկնարկում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին անվճար հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիր՝ «Այգ» և «Հիլֆմանն» հոգեբանական ծառայությունների կենտրոնների հետ համատեղ:
Նպատակն է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացածներին, ինչպես նաև զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին։