Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ հիվանդությունների պատճառով Խաչատրյանը մինչ այժմ դատական որևէ նիստի չի մասնակցել։ «Մյուս հիվանդությունները կորոնավիրուսով վարակավելու պատճառով ավելի են սրվել»,-նշել է փաստաբանը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանին գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար: