ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի «Սուրբ Հակոբ» հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Այս պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։
Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է նաև Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Երեկոն կրել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագիր և երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։
Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքներին, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանում իրականցվող իրականացվող միջոցառումներին։
Վերոնշյալ բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում հայաստանյան գործընկերների հետ և մշակվել Հայաստանում իրականացվող ծրագրերը։