Իրաքյան Քուրդիստանի ղեկավար, քուրդ առաջնորդ Մասուդ Բարզանին փետրվարի 2-ին հանդիպում է ունեցել Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ։ Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանի քաղաքական իրավիճակը և Հայաստանի ու Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացումը: Այս մասին հայտնում է Shafaq գործակալությունը։
Բարզանիի գրասենյակի հրապարակած հայտարարության համաձայն՝ Մանուկյանն իր երախտագիտությունն է հայտնել Բարզանիի պատմական ջանքերի և Քուրդիստանի ժողովրդի ազատության ու իրավունքների համար նրա պայքարի, ինչպես նաև կայունության ամրապնդման գործում նրա դերի համար:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երկուստեք կարևորվել է Հայաստանի և Քուրդիստանի միջև հարաբերությունների ամրապնդումը։