Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է, որ Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում և խնդրում քվեարկել Ռոբին ռոբոտի օգտին։
«Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում, իթիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների։
Ձեր քվեարկության արդյունքում Golden Kitty Award 2020 մրցանակը կարող է բաժին հասնել հայկական պրոդուկտին։
2020 թ. Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին և «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակներում ճանաչվել էր հաղթող ընկերություն։
Խնդրում եմ քվեարկել և տարածել հղումը»,- գրել է նախարար Արշակյանը: