ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձան 3 հայ ռազմագերիներ. Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը։
Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ էինք հաստատել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հետ։ «Պաշտոնական տեղեկատվություն դեռ չենք կարող տալ։ Որևիցե բան որ լինի, մենք կհանրայնացնենք»- Armenia Today-ի հարցին պատասխանել էր Նժդեհ Հովսեփյանը։ Հարցին, այսինքն, այս պահին ո՛չ հերքում, ո՛չ հաստատո՞ ւմ եք լուրը՝ նա պատասխանեց․ «Չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։