ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել Քոչարյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։