ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը զարմացել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինքը կանխատեսել էր պատերազմը, սակայն պետական ինստիտուտներն այլ կանխատեսում էին արել, ինչը թուլացրել էր զգոնությունը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը դեռ նախորդ տարվա հունվարին է կանխատեսել, որ աշնանը ռազմական գործողություններ են սպասվում Արցախի դեմ:
Սիմոնյանի դիտարկմամբ՝ բացի այն, որ Ադրբեջանը ռազմական պատրաստություն էր տեսնում, բանակցություններն էլ մտել էին փակուղի, դիվանագիտական կորպուսում մի հետաքրքիր գործընթաց էր տեղի ունենում։
«Եվրոպական միության գրեթե բոլոր պետությունների ԱԳ նախարարություններ պարբերաբար այցելում էին այդ երկրներում գտնվող Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները՝ մեկ թղթապանակով: Այդ թղթապանակում գրված էր, որ Հայաստանն իբր ռազմական գործողություններ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ ու հարվածելու է գազամուղին, նավթամուղին և այլն: Այս ամենը կրկնվել է գրեթե ամեն ամիս»,- նկատեց պատգամավորը։
ԱԺ-ում Սիմոնյանն ասաց, որ այս ամենի մասին ընկերական շրջապատից է իմացել: Հիմա հարց է բարձրացնում՝ մի՞թե իր ընկերական շրջապատն ավելի մեծ է, քան ՀՀ դիվանագիտական կորպուսը կամ հակահետախուզությունը, ինչո՞վ են զբաղված եղել պետական կառույցները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում․