Արցախում կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է հայտնաբերվել. հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ վարակված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Հանրապետությունում կորոնավիրուսից անցած օրվա ընթացքում բուժվել է 7 մարդ։ Ընդհանուր առմամբ Արցախում առայսօր արձանագրվել է վարակի 363 դեպք, բուժվել է 320 մարդ։ Բուժման մեջ է գտնվում 41 հիվանդ, մեկուսացվել է 80 քաղաքացի։