Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմիններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում: Այս մասին Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ @Military_arm թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։ Աղբյուրը նաև փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել: