Երևանում այսօր, մայիսի 24-ին, 27-ին ու 28-ին՝ կեսօրից հետո, մայիսի 25-ին ու 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր, մայիսի 28-ին՝ կեսօրից հետո, 25-ին, 26-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում, 24-ին և 27-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։