Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Այս մասին Facebook-ի իր ջում հայտնել է Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։
«Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։ Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որտեղ ադրբեջանցիները դիմում էին Խրամորթի բնակիչներին՝ լքել գյուղը, քանի որ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է։