Ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Վանեցյանը հայտարարել է նաև, որ չի պատրաստվում տուն գնալ: