Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 27-ամյա կինը, 7 և 5 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Kubnews.ru–ն։
«Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդար են եկել Հայաստանից։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, կրկին հայեր էին մահացել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով զոհվել էր 3 և վնասվածքներ ստացել 5 մարդ։