Այսօր ընդդիմության երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի և Araratnews-ի լրագրողի միջև։
«Խաչատուր Սուքիասյանն այստեղ սադրիչներ էր ուղարկել՝ ի դեմս մի աղջկա, որը ներկայանում է լրագրող։ Ակնհայտ անհավասարակշիռ վիճակում էր։ Երբ ես նրան հարցազրույց էի տալիս, ջուրը լցրեց վրաս։ Սա իշխանական քարոզչամեքենան է»,- ներկայացնելով իրավիճակը՝ ասաց Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ տեսանյութում։