Մայրաքաղաքում այսօր և հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 22-ի ցերեկը՝ կնվազի 7-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: