Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կօգտվի «Հյուսիսային հոսքի» վերանորոգման աշխատանքներից և ամբողջությամբ կդադարեցնի գազամատակարարումը։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times թերթը:
«Պաշտոնյաները վախենում են, որ «Գազպրոմը» կարող է ամբողջությամբ դադարեցնել գազամատակարարումը, քանի դեռ վերանորոգման պատճառով «Հյուսիսային հոսքը» փակ է։ Այդ հանգամանքը կխաթարի Գերմանիայի ջանքերը՝ ձմեռային ջեռուցման նախաշեմին գազի պահեստարանները լցնելու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առայժմ գերմանական գազապահեստարանները լցված են 58%-ով։ Իշխանությունները ցանկանում են, որ նոյեմբերի 1-ին պաշարները 90 տոկոսի հասնեն։ Մինդեռ «Հյուսիսային հոսքի»-ի հետ կապված խնդիրների պատճառով ներկրողները ստիպված են շուկայում բացակայող ծավալներն ավելի բարձր գներով ձեռք բերել։