Հոլիվուդյան հայտնի դերասան, 58-ամյա Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր է դարձել։ Դերասանն ու նրա 27-ամյա կինը՝ Ռիկո Շիբատան, դուստր են ունեցել։ Շիբատան առաջին անգամ է մայրանում։ Տեղեկացնում է The Voice-ը։
Բարի լուրը հայտնել են զույգի մտերիմները։ Աղջիկը ծնվել է նախորդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Լոս Անջելեսում։ Ռիկոն և փոքրիկը հիվանդանոցում են, բայց իրենց լավ են զգում։ Զույգը նաև որոշել է աղջնակի անունը՝ Ավգուստա Ֆրանչեսկա Կոպոլա Քեյջ։
Բացի նորածնից, Նիկոլաս Քեյջը երկու որդի ունի՝ 16-ամյա Կալ-Էլը և 31-ամյա Ուեսթոնը։
Ռիկոյի հղիության լուրը հայտնի էր դարձել հունվարին։ Ապրիլին դերասանը խոստովանել էր, որ դուստր է ունենալու։ Զույգն անհամբեր սպասում էր փոքրիկի լույս աշխարհ գալուն։